Последние новости

Կոնգրեսական. Ամերիկյան ղեկավարությունը չի կարող լռել, մինչ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը տառապում է

Ամերիկյան ղեկավարությունը չի կարող լռել, մինչ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը տառապում է։ Այս մասին իր թվիթերյան էջում նշել է կոնգրեսական Թոնի Կարդենասը։

«Մենք պետք է անհապաղ դադարեցնենք Ադրբեջանին անվտանգության ոլորտում ցուցաբերվող աջակցությունը, և պետքարտուղար Մայք Պոմպեոն պետք Թուրքիային հասկացնի, որ նա չի կարող բորբոքել բռնության կրակը... Իմ սիրտը Ամերիկայի հայ համայնքի հետ է, որն ամբողջ երկրում ակցիաներ է անցկացնում ի աջակցություն Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի կողմից բռնության դեմ։ Ես աղոթում եմ, որ Բաքուն պահպանի հրադադարը, և որ դիվանագիտական ջանքերը շարունակվեն»,- նշել է նա, տեղեկացնում է News.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ