Последние новости

ԱԱԿ-ի սպա. Ղարաբաղում սրման ֆոնին Վրաստանում աճում են վտանգավոր ծայրահեղական տրամադրությունները

Հարավային Օսիայի Ազգային անվտանգության կոմիտեի մամուլի ծառայության ղեկավար Եկատերինա Բյազրովան մեկնաբանել է Վրաստանում տիրող տրամադրությունները` Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման հետ կապված, հաղորդում է «Sputnik-Հարավային Օսիա»-ն:

Հարավային Օսիայի ԱԱԿ-ն ծայրահեղական տրամադրությունների վտանգավոր աճ է գրանցում Վրաստանում: Դա տեղի է ունենում հայ-ադրբեջանական ռազմական հակամարտության սրման ֆոնին: Գերատեսչությունում կարծում են, որ այդ տրամադրությունները կարող են Ցխինվալիի և Թբիլիսիի միջև հարաբերությունների հերթական սրման պատճառ դառնալ, եթե «արմատական ​​ուժերը Միխայիլ Սաակաշվիլիի կողմնակիցներից» հաղթեն Վրաստանում հոկտեմբերի 31-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:

«Այդպես, հոկտեմբերի 4-ին Թբիլիսիում Վրաստանում Ադրբեջանի Հանրապետության դեսպանության դիմաց ցույց էր տեղի ունեցել` ի պաշտպանություն պաշտոնական Բաքվին և դրա կողմից «տարածքային ամբողջականության վերականգնման համար» իրականացվող ռազմական գործողությանը: Հանրահավաքին մասնակցում էին ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչներ, վրացական համալսարանների ուսանողներ, ինչպես նաև հայտնի վրացի քաղաքական գործիչ Գուբազ Սանիկիձեն»,- պատմել է ԱԱԿ-ի մամուլի ծառայության ղեկավար Եկատերինա Բյազրովան:

Գերատեսչությունում շեշտել են, որ իր խոսքում Սանիկիձեն, ով Սաակաշվիլիի կողմնակիցն է, ասել է, որ «Աբխազիան և Շիդա Քարթլին Վրաստանի պատմական տարածքներն են», և կոչ է արել «ազատել Հայաստանը ռուսական օկուպացիայից»:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ