Последние новости

Վահրամ Պողոսյան․ Համոզված եմ, որ Արցախի անկախությունը ճանաչել ցանկացող երկրներ կան

Արցախի անկախության ճանաչման հարցը միանշանակ գտնվում է երկրի արտաքին քաղաքական օրակարգում, սակայն Արցախի իշխանությունների խնդիրը ոչ միայն Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչումն է, այլ նաև աշխարհի շատ այլ երկրների: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում այս մասին ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Արցախի նախագահը կդիմի ՀՀ իշխանություններին Արցախի անկախություն ճանաչման հարցով:

Նրա գնահատմամբ քաղաքական ամբողջ գործընթացը պետք է տարվի այն ուղղությամբ, որ Արցախի անկախությունը ճանաչեն աշխարհի շատ երկրներ: «Այս ուղղությամբ չեմ բացառում նաև, որ քայլեր ձեռնարկվեն»,- ասաց Պողոսյանը:

Նրա խոսքով` մի շարք հանգամանքներից են կախված արտաքին քաղաքական օրակարգի ամենակարևորագույն հարցի հետ կապված որոշումները:

Պողոսյանի կարծիքով` եթե գործընթացները այնպես զարգանան, որ Արցախի նախագահը դիմի աշխարհի պետություններին Արցախի անկախության ճանաչման հարցով, այն ժամանակ կտեսնեն, թե որ պետությունները պատրաստ կլինեն ճանաչել Արցախի անկախությունը:

«Համոզված եմ, որ այդպիսիք կան»,- եզրափակեց Պողոսյանը:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ