ՀՀ ՄԻՊ. Ադրբեջանի զինվորականները երկու օր առաջ հայ զինծառայողի են գլխատել
Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացվեց ահազանգ այն մասին, որ Ադրբեջանի զինվորականները երկու օր առաջ հայ զինծառայող են գլխատել: Այս մասին հայտնում է ՀՀ Մարդու իրավունքնեորի պաշտպան Արման Թաթոյանը:
«Անհապաղ նախաձեռնված վարույթով պարզված տվյալներն են.
հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի մի զինվորական զանգահարել է հայ զինծառայողի հարազատ եղբորը և տեղեկացրել, որ նրա եղբայրը գտնվում է իրենց մոտ, իրենք կտրել են եղբոր գլուխը, իսկ լուսանկարը տեղադրելու են համացանցում: Դրանից հետո՝ զանգից մի քանի ժամ անց սպանված զինծառայողի լուսանկարը եղբայրը հայտնաբերել է նրա սոցիալական ցանցի էջում: Համոզմունքն այն է, որ հենց ադրբեջանցի զինվորականներն էլ նկարը սոցիալական ցանցի էջում տեղադրել են սպանելուց հետո: Ադրբեջանի զինվորականների հետ եղբայրն ունեցել է իրար հաջորդող երկու հեռախոսային խոսակցություն, որոնց ընթացքում ադրբեջանական մի քանի զինվորական խմբով ծաղրել են, փորձել են նվաստացնել սպանված զինծառայողի եղբորը, նրա հետ խոսել ատելության խոսքով: Ընդ որում, ինչպես Մարդու իրավունքների պաշտպանին տեղեկացրել է հայ զինծառայողի եղբայրը, զանգերը կատարվել են իր եղբոր հեռախոսահամարով:
Սրանք վայրագ ու դաժան, ակնհայտ ահաբեկչական մեթոդներ են: Մարդու իրավունքների պաշտպանը արձանագրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից խոշտանգման ու վայրագությունների այլ դեպքեր ևս, այդ աշխատանքները շարունակվում են։
Դրանք բոլորը փաստագրված են՝ անհրաժեշտ ձևակերպումներով ու ներկայացվում են միջազգային մարմիններին՝ ըստ իրավասության: Նման հանցավոր արարքներ կատարողները, դրանց համար պատասխանատուները պետք է ենթարկվեն անխուսափելի պատժի՝ միջազգային քրեական իրավունքի ողջ խստությամբ» , տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-03-29 13:11
Слишком тесное сближение с Европейским союзом чревато определëнными издержками для Армении. Таким мнением сегодня, 29 марта, на конференции в Ереване, организованной Аналитическим центром стратегических исследований и инициатив, поделился российский политолог Максим Васьков.
-
2024-03-29 13:02
Как уже известно, правящая элита во главе с Николом Пашиняном 23 марта отправилась в Гюмри. Об этом пишет газета «Жоховурд».
-
2024-03-29 12:28
В ходе агрессии 19-20 сентября 2023 были убиты 223 арцахцев, из них 21 гражданские лица, 6 дети. Об этом сообщил омбудсмен Нагорного Карабаха Гегам Степанян в ходе дискуссии в АУА.
-
2024-03-29 12:26
В эти минуты полиция проводит обыск в квартире члена Совета Национально-демократического полюса Жирайра Сефиляна. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе НДП.