Последние новости

Կարեն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ․ ԽՈՒՃԱՊՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՀԱՍԵԼ Է ԱՀՌԵԼԻ ՉԱՓԵՐԻ

Այլևս ոչ թե նշմարվում, այլ հեռվից հեռու ակնհայտ երևում է Ադրբեջան անունով արհեստածին պետության իրական վիճակը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Խուճապն Ադրբեջանում հասել է ահռելի չափերի։ Ադրբեջանական տիրույթում խոսում են, որ հայերը պետք է գրավեն Գյանջան, որ Ալիևը վաճառել է Գյանջան։

Աննկարագրելի է այն խուճապային տրամադրությունները, որոնք առկա են այդ արհեստածին երկրի թիկունքում։ Տղամարդիկ թաքնվում են զորահավաքից, շատ դեպքերում երևացող մարդկանց են մատնացույց անում և տեղի են ունենում ներքին բախումներ։ Այս շիկացած մթնոլորտը վերջ ի վերջո բերելու է հզոր պայթունի։

Ի դեպ, տղամարդիկ փախել են սարեր և անտառներ, թաքնվել զորահավաքից, իսկ զորակոչի և մոբիլիզայից ծառայությունից տներ գնացողներին կանայք պատասխանում են, որ իրենց ամուսինները և որդիները կամավոր են գնացել և լուր չունեն արդեն երկու շաբաթ։

Մի խոսքով, մեր ամեն մի հարվածի ալիք ավելի է խարխլում այդ արհեստածին պետության հիմքերը»:

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ