Последние новости

Ալեքսանդր ԽՐԱՄՉԻԽԻՆ. ԿԱՍՊԻՑ ԾՈՎՈՒՄ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԵՆ ԲԱՔՎԻՆ

Կասպից ծովում ռուսական զորավարժություններն առաջին հերթին ուղղված են Ադրբեջանին, սակայն Կասպից ծովից և մինչև Թուրքիա կրակն ավարտին հասցնելը բարդ գործ չէ: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Քաղաքական և ռազմական վերլուծության ռուսական ինստիտուտի տնօրենի տեղակալ Ալեքսանդր Խրամչիխինը:

«Սիրիայից Ղարաբաղյան հակամարտության գոտի ուղարկված ահաբեկիչների պատրաստման ճամբարի ուղղությամբ Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի հարվածները, անկասկած, ուժային բնույթի ազդանշան են: Թուրքիան նախաձեռնել է Ղարաբաղում Ադրբեջանի գործողությունները, որպեսզի այլ վայրերում որոշակի փոխանակում կատարի Ռուսաստանի հետ, ինչին Մոսվկան պատասխանում է նույն ոգով»,-ասաց նա:

Հարցին, թե ղարաբաղյան հակամարտությունում Թուրքիայի համար որն է «կարմիր գիծը», փորձագետը պատասխանեց.

«Հավանաբար, Մոսկվայում կարծում են, որ այն դեռ չեն անցել: Դժգոհություններ եղել են, սակայն՝ չափավոր: Այդ «գծի» աշխարհագրական սահմանները Կրեմլում նշել են, և դրանք համընկնում են Հայաստանի սահմանի հետ: Խնդիրը կապված է նաև Սիրիայից բերված գրոհայինների հետ, և այդ պատճառով «կարմիր գիծը» հստակ որոշելը բարդ է»:

Ինչ վերաբերում է Թուրքիայից Ռուսաստան գյուղատնտեսական արտադրանքի ներկրման արգելքին, ապա, ինչպես պարզաբանեց քաղաքագետը, ՌԴ-ում ոչինչ հենց այնպես չի կատարվում:

«Եթե նման իրավիճակներ են առաջանում, ապա դա խոսում է այն մասին, որ ազդանշան է ուղարկվել: Ի՞նչ իրական ազդեցություն դա կարող է ունենալ Թուրքիայի վրա: Ամեն ինչ կախված է այդ միջոցների ծավալներից և ժամկետներից, և նրանից, թե որքան երկար կտևեն ԼՂ-ում մարտական գործողությունները: Մոսկվան, անկասկած, ունի նաև Թուրքիայի վրա ոչ ռազմական ճնշման այլ լծակներ, առաջին հերթին, տնտեսական բնույթի: Օրինակ՝ զբոսաշրջության ոլորտում, եթե խոսենք երկարաժամկետ հեռանկարի մասին: Վերջին շրջանում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Թուրքիան գրեթե դադարել է ռուսական գազ գնել և բավարարվում է ադրբեջանական գազով: Մոսկվան չի սիրում անջատել գազը, այդ պատճառով նման միջոցը կընդունվի վերջին հերթին»,-եզրափակեց Խրամչիխինը:

Նշենք, որ այսօր տեղեկություն էր հրապարակվել այն մասին, որ ՌԴ ՌՏՈւ-ն սկսել է ոչնչացնել Սիրիայից ԼՂ հակամարտության գոտի ուղարկված ահաբեկիչների պատրաստման ճամբարը: Այսօր ռուսական ռազմական նավերը զորավարժություններ էին սկսել Կասպից ծովում:

Բացի այդ, «Ռոսսելխոզնադզորն» արգելել էր Թուրքիայից 68 տոննա մանդարինի և 21,808 տոննա նռան ներկրումը:

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ