Последние новости

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Վաշինգտոնում կհանդիպեն Մայք Պոմպեոյի հետ

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները ուրբաթ, հոկտեմբերի 23-ին, Վաշինգտոնում կհանդիպեն ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ, հաղորդում է POLITICO-ն:

Նշվում է, որ դեռ հայտնի չէ՝ տեղի կունենա արդյոք երկու երկրների նախարարների երկկողմ հանդիպում, թե ԱՄՆ պաշտոնատար անձինք կփորձեն եռակողմ հանդիպում գումարել: «Բայց նրանց այցերը նույն օրը ազդարարում են, որ ԱՄՆ-ն ակտիվացնում է վերսկսված հակամարտությունը մեղմելու ջանքերը»,- գրում է թերթը:

Այս հանդիպումը նաև Թրամփի վարչակազմին հնարավորություն է տալիս ընտրություններից ընդամենը օրեր առաջ աշխարհին ցույց տալ համաշխարհային առաջնորդության փորձը:

ԱՄՆ կառավարության փաստաթղթերի համաձայն, որոնց ծանոթացել է POLITICO-ն, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Պոմպեոյի հետ կհանդիպի ուրբաթ առավոտյան: Դրանից հետո տեղի կունենա Պոմպեոյի հանդիպումը Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:

ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը չի բացառել Վաշինգտոնում գտնվելու ընթացքում Հայաստանի ու Ադրբեջանի նախարարների հանդիպման հնարավորությունը, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ