Последние новости

Քրիստոսի Խաչափայտի սուրբ մասունքներով խաչը տեղափոխվել է Արցախ

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնությամբ Արցախ է տարվել հայոց բանակի Աշոտ Երկաթի խաչը։ Լուրը տարածվել է Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի Facebook-ի պաշտոնական էջում։

Նշվում է, որ խաչի մեջ զետեղված են Քրիստոսի Խաչափայտի սուրբ մասունքները։

«Այսօր ժամը 10։00-ին այդ Խաչով Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը հոգևորականների հետ միասին, գնդերեցների մասնակցությամբ օրհնել է հայոց աշխարհի չորս կողմերը և հայոց բանակը՝ ի նպաստ խաղաղության և հայոց հաղթանակի»,- նշված է գրառման մեջ, տեղեկացնում է Sputnik Armenia։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ