Последние новости

ՎՐԵԺ ՔԱՍՈՒՆԻ. «ԻՄ ԳՐԻՉԸ՝ ԻՄ ԶԵՆՔՆ Է»

Հայտնի անիմատոր, նկարիչ և երգիծանկարիչ Վրեժ Քասունին Արցախյան մերօրյա պատերազմում պայքարի իր ձևն է ընտրել: Սեպտեմբերի 28-ից նրա սոցցանցային էջերը լցվեցին հեղինակային երգիծանկարներով, որոնց թեմաներն են Արցախում տեղի ունեցող իրադարձությունները, իսկ գլխավոր հերոսները՝ հայ ազգի դեմ մղված պատերազմի հրահրողները՝ ի դեմս Էրդողանի, Ալիևի և նրանց արյունարբու գործընկերների։

Առաջին իսկ օրվանից Քասունու երգիծանկարները փայլուն հաջողություն ձեռք բերեցին ֆեյսբուքում, ինստագրամում և թվիթերում: Նրա հետևորդների թիվը 3000-ից հասավ 7000-ի և շարունակում է օրեցօր աճել։ Դա պատահական չէ Վրեժ Քասունու աշխատանքները հագեցած են պատմական փաստերով և իրական դեպքերով, պատկերում են վավերագրական դրվագներ ռազմաքաղաքական առօրյայից, որոնք մատուցված են նուրբ երգիծանքով և չեն հատում էթիկայի սահմանները։ Հեղինակը խոստովանում է. բացի հետևորդներց ձեռք է բերել նաև «թշնամիների», որոնք գռեհիկ քոմենթներ և սպառնալիք են թողնում իր էջում։ Սակայն «հարևանների» մեջ կան մարդիք, որոնց հետ Վրեժը զրույցի է բռնվում և փորձում բացել նրանց աչքերը։

«Ես ֆիքսել եմ դեպքեր, երբ երգիծանկարները հավանում էին ադրբեջանցիները և թուրքերը։ Նրանք հավանության են արժանացնում իմ աշխատանքները և արագորեն անհետանում։ Դա նշանակում է, որ այդ ժողովուրդների մեջ կան մարդիկ, ովքեր հասկանում են իրականությունը, համամիտ չեն իրենց իշխանությունների անբարո և անարդար պահվածքի հետ և ցանկանում են, թեկուզ և գաղտնի, արտահայտել իրենքց կարծիքը Արցախի և Հայաստանի նկատմամբ տեղի ունեցող իրադարձությունների մասին», - ասում է Քասունին։

Թուրքական թեման առկա է Վրեժ Կասունու երգիծանկարային արվեստում մոտ 30 տարի։ Ցեղասպանության միջազգային ճանաչումը, Հայաստանի նկատմամբ Թուրքիայի վարած քաղաքականությունը և ալյ թեմաներ գտնվում են հեղինակի տեսադաշտում, կամ, ինչպես ինքն է ասում «իր խոշորացույցի տակ»՝ սկսած նրա ստեղծագործական կյանքի ամենասկզբից։ Ադրբեջանական բաղկացուցիչը իր արվեստ ներթափանցեց Արցախյան գոյամարտի սկզբից՝ 1992-1994 թվականներին: Հետագայում Քասունին նաև անդրադարձավ Հայաստանի և Արցախի միացման խնդրին։ Վրեժը կարծիքով, իր ստեղծագործական վաղ շրջանի աշխատանքները օժտված չեն գեղարվեստական բարձր որակով, բայց գաղափարական տեսանկյունից լուրջ են և կարևոր։ Այժմ նա պատրաստվում է վեր հանել իր վաղ տարիների արխիվը, պեղել այնտեղից հին նկարները և հանրությանը ի ցույց դնել։

Վերջին 20 տարիների իր երգիծանկարներում Վրեժ Քասունին անդրադառնում է այնպիսի փաստերի, ինչպիսիք են Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումները, Ալիևի բազմաթիվ հավաստիացումները՝ առաջին հայացքից հիմար, բայց իրականում վտանգավոր։ Քասունին իր հստակ պատասխան է տալիս ամեն մի փաստին, իրադարձությանը, երևույթին և լուրջ պայքարի հիմք ստեղծում երգիծանկարչության միջոցով:

«Վերջին 20 տարում հայկական երգիծանկարչությունը ձերբազատվելով սովետական գաղափարախոսական կապանքներից, նորովի ծաղկեց՝ տեխնիկապես և իմաստային, և ես մյուս նկարիչների հետ մեկ տեղ լրջորեն խորացա արվեստի այդ ուղղության մեջ, - պատմում է Վրեժը։ - Տարիների ընթացքում հավաքվել են մեծաքանակ աշխատանքներ, որոնք այսօր էլ արդիական են։ Սոցցանցերում տեղադրված նկարների մեջ կան և վաղեմի, և թարմ աշխատանքներ՝ ստեղծված Արցախի ներկայիս պատերազմի հետքերով։ Հին երգիծանկարների շարքում կան այնպիսիք, որոնք կարևոր մտքեր են արտահայտում, բայց վերաիմաստավորելու կարիք ունեն: Եվ ես պահելով հիմքը ստեղծում եմ իրենց նոր տարբերակները՝ ժամանակակից մեսիջով։ Օրինակ՝ ես ունեմ երգիծանկար Ալիևի արտահայտությունների վերաբերյալ, իբրև Երևանը ադրբեջանական է, Թբիլիսին ադրբեջանական է և այլն։ Ես պատկերել եմ Ալիևի ոտնձգությունները այլ մոլորակների, այդ թվում Մարսի նկատմամբ։ Նորացված աշխատանքներից են «ապտակները»: Մի քանի տարի առաջ տարածված էին կոմիքսներ, որտեղ Բեթմենն ապտակում է տարբեր գործիչների՝ այդ թվում քաղաքական։ Այսօր ես դրանք վերանայեցի՝ փոխարինելով Բեթմենին արցախյան հայտնի Տատիկ-Պապիկի արձանով, որոնք ապտակում են մեկ Ալիևին, մեկ Էրդողանին»։

Վրեժ Քասունու խոսքերով այսօր, պատերազմական իրավիճակից ելնելով, երգիցանկարչի համար շատ թեմաներ են ի հայտ գալիս՝ ցավոք։ Բոլորը պայմանավորված են ոչ միայն ռազմաքաղաքական, այլև տեղեկատվական ճակատներում տեղի ունեցող իրադարձություններով։ Եվ վերջինը պակաս կարևոր չէ, քան առաջինը։ Այդ իսկ պատճառով հեղինակը վստահ է, որ հայ երգիծանկարիչները պետք է իրենց ծանրակշիռ խոսքն ասեն այդ անհավասար պայքարում։ Երգիծանկարները ստեղծվել հարյուրամյակներ առաջ, իսկ 19-րդ դարի կեսերին դառել են մամուլի առաջատար տարրերից։ Այդ տարիների մամուլում հանդիպում են ոչ միայն հոդվածներ երգիծանկարներով, այլև շատ խոսուն երգիծանկարներ առանց տեքստի: Խորհրդային ժամանակաշրջանում երգիծանկարները հաճախ աֆիշայի կամ պաստառի դեր են կատարել, հիմնականում որպես ԽՍՀՄ-Ի պայքար ընդդեմ ԱՄՆ-Ի եվ Արևմուտքի։ Սակայն որպես պրոպագանդայի զենք կերպարվեստի այդ ուղղությունը չէր օգտագործվում իր ողջ ներուժով։

«Երգիծանկարը պայքարի շատ լուրջ գործիք է, հատկապես 21-րդ դարում, երբ տեղեկատվական պատերազմը թերևս ավելի վտանգավոր է, քան ռումբերի, տանկերի, հրթիռների միջոցով տարվող պատերազմը,- ասում է Քասունին: - Քիչ չեն վկայությունները, երբ երգիծանկարի օգնությամբ տապալվել են քաղաքական գործիչներ և տիրակալներ, քանի որ բացահայտ կամ թաքուն պատկերով ծաղրվել են նրանց գործունեությունը, պահվածքը, արտահայտությունները։ Հետաքրքիր համընկնում՝ 100-115 տարի առաջ նույն Թուրքիայի քաղաքականությունը զգալի տուժեց երգիծանկարներներից, որոնցով ողողված էին թերթերը, հանդեսների, ամսագրերը։ Ես վստահ եմ, որ այս անփոխարինելի ժանրն ընդունակ է ապահովել Էրդողանի քաղաքականության անկումը ինչպես ներքին, այնպես էլ միջազգային ասպարեզներում։ Ցավոք այսօր Հայաստանյան գրեթե ոչ մի ԶԼՄ չունի սեփական երգիծանկարիչ, որը մամուլում կներկայացնի շաբաթական գոնե մեկ դիպուկ նկար՝ ներքին և արտաքին քաղաքականության վերաբերյալ: Բայց չէ որ երգիծանկարը ոչ պակաս տեղեկատվական ժանր է, քան ռեպորտաժը, էսսեն կամ հոդվածը։

Երգիծանկարչությունը միշտ մեծ դերակատարություն է ունեցել ներքին և արտաքին քաղաքական կյանքում և կարող է ձևավորելով հանրության հոգեբանությունն ու մտածելակերպը։ Դա շատ կարևոր է այսօր, երբ մարդիկ չեն սիրում կարդալ երկար տեքստեր և ավելի հակված են դիտել վիդեոներ, ընկալել կարճ ինֆորմացիա։ Եվ այս առումով երգիծանկարն օգնում է կազմել ամբողջական պատկերացում իրադարձության մասին և իր մեջ կրում է հստակ մեսիջ՝ ուղղորդելով իր ուզած ուղղությամբ մարդկանց, հասարակությանը, ինչպես նաև թշնամիներին: Այս ժանրը պետք է օգտագործել ոչ միայն պատերազմի, այլև խաղաղ ժամանակ։ Իսկ ես դեռևս կենտրոնացած եմ Արցախում և Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վրա»։

«Իմ գրիչը՝ իմ զենքն է» - ասում է Վրեժ Քասունին և շարունակում է ամեն օր սոցցանցերում ցուցադրել նորանոր երգիծանկարներ: Այդ նկարները գրավում են ոչ միայն տեղացի և սփյուռքահայերի, այլև այլազգիների, որոնք պատրաստակամ կիսվում են իրենցով և տարածում Վրեժի մտահղացումները ողջ աշխարհով։ Իսկ այդ մտահղացումները շատ տարբեր են։ Օրինակ՝ նկարներից մեկում արտացոլված է, թե ինչպես է Ալիևը մարտի հրավիրելով Արցախին դեմ առ դեմ, իրականում ներկայանում է Թուրքիայի, Իսրայելի և վարձկան տեռորիստների հետ՝ ԱՄՆ-Ի և այլ երկրների համր համաձայնության ներքո։ Այդպիսի վախկոտ «տղամարդու» չի կարող հարգել ոչ մի քաղաքակիրթ ազգ կամ երկիր։

Քասունին պատկերում է Էրդողանին, որի գցած կայծից բոց է բռնկվում հենց Ադրբեջանի դեմ: Նա բացահայտում է Թուրքիայի մտադրությունները՝ մի երկրի, որի ձեռքերը դեռ չեն մաքրվել 1915 թ. արյունից և որը պատրաստ է կաշառել ողջ աշխարհը իր չարիքները իրականացնելու համար։ Նկարիչը ծաղրում է Ալիևին, որին հեծել է իր թուրք-եղբայրը ի օգուտ իր քաղաքական շահերի և որը համոզում է ողջ աշխարհին, որ ինքը՝ Իլյուշը հայտնագործել է Ամերիկա մայրցամաքը և այլն։ Այդ ֆոնին հեղինակը ցուցադրում է Հայաստանի և Արցախի ժողովուրդների խաղաղասիրությունը, տղամարդկությունը, հայրենասիրությունը, ոգու ուժը, հաղթանակի հանդեպ անկոտրում կամքն ու նվիրվածությունը մարդասիրության սկզբունքներին։

«Այսօր մեր ոսկե երիտասարդությունը, մեր եղբայրներն ու հայրերը կանգնած են մեր հայրենիքի սահմանին՝ պաշտպանելով այն իրենց կյանքի գնով: Եվ եթե ես վստահ չլինեի, որ իմ երգիծանկարները օգնում են իրենց, ես մի կողմ կդնեի գրիչս, - նկատեց Վրեժ Քասունին։ - Արդեն 21 տարի է, որ ես հայրենադարձվել եմ Հայաստան, և ոչ մի վայրկյան չեմ զղջացել։ Ասեմ ավելին, դա եղել է իմ կյանքի ամենաճիշտ որոշումը։ Եթե ես նորից ծնվեի՝ ես դա կանեի ավելի շուտ»։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • «МАМИНЫ ПЛАТЬЯ» НА ОТКРЫТОМ ДЕФИЛЕ
      2024-03-28 10:53

      Месяц женских праздников, который в Армении отмечается с 8 марта по 7 апреля, не прошел незамеченным со стороны ереванской Школы искусств им. Христофора Кушнаряна. Воспитанники студии изобразительного искусства  вместе с педагогами решили по-своему порадовать мам и других представительниц своих семей и подготовить для них подарок, способный покорить оригинальностью, новизной, непредсказуемостью и любовью.

    • ХУДОЖНИК, ЧЬЯ ДУХОВНОСТЬ НЕ ИМЕЛА ГРАНИЦ
      2024-03-28 10:35

      Имя Аршалуйса Чифликяна вошло в историю разных сфер Армении. Живопись, театр, поэзия, драматургия – несмотря на разброс профессиональных интересов, этот талантливый человек блистал в каждой из них, сумев занять собственную нишу и обрести свой особенный почерк. Приглашением окунуться в одну из сторон его дарования стала выставка в Союзе художников Армении, организованная при поддержке руководства СХ и по инициативе семьи Чифликян. Экспозиция приурочена к 110-летию художника и собрала на своей площадке свидетельства многогранности его дарования лишь в одной сфере – изобразительном искусстве. Она, хоть и припозднилась немного (Чифликян родился 9 сентября 1913 г.), все же вылилась в долгожданную встречу широкой публики с творчеством этого самобытного мастера. На выставке можно увидеть как живописные и графические работы Чифликяна в разных жанрах, так и сценографические, которые потрясают образностью, характерностью и завершенностью.

    • ВЫСТАВКА ПАМЯТИ СПАРАПЕТА ВАЗГЕНА САРКИСЯНА
      2024-03-27 10:33

      В Музее истории Армении открылась экспозиция, посвященная памяти Вазгена Саркисяна - видного военного и политического деятеля, внесшего большой вклад в становление армянской армии и сыгравшего важную роль в победном исходе первой Карабахской войны 1992-94 гг. Выставка организована совместно с Домом-музеем Вазгена Саркисяна и приурочена к 65-летию со дня его рождения, который отмечался 5 марта.

    • ПРИКЛЮЧЕНИЯ ИНДИЙЦА В АРМЕНИИ
      2024-03-26 09:31

      «Жизнь, Любовь, Вино» - так назвал свою книгу об Армении молодой индийский предприниматель и писатель, один из авторов издательства Penguin Harper-Collins Арджун Кришна Лал. В новом сборнике он объединили истории и приключения, которые произошли с ним за два года жизни в Армении, - стране, которую Арджун уже считает своим домом. Презентация прошла в столичном Доме книги «Зангак» в присутствии друзей писателя, членов его семьи, прибывших специально к этому событию в Ереван, представителей индийской общины Армении и всех, кто причастен к выходу в свет этого красочного издания.  Книгу «Жизнь, Любовь, Вино» представлял сам Арджун - на армянском языке, с которого и началось его вхождение в незнакомый, интригующий, отличный от многих стран, но в чем-то схожий с Индией армянский мир.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ