ANCA-ն ԱՄՆ պետդեպին կոչ է արել մերժել Թուրքիային Bayraktar-ի համար սարքավորում տրամադրելը
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) ԱՄՆ պետական դեպարտամենտին է դիմել, որպեսզի վերջինս մերժի Թուրքիայի ռազմական սարքավորումներ տրամադրելը՝ Bayraktar տեսակի անօդաչու թռչող սարքեր պատրաստելու համար, քանի դեռ վերջինս Արցախի ու Հայաստանի դեմ ագրեսիայում աջակցում է Ադրբեջանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է հանձնախմբի «Ֆեյսբուք»-ի էջում:
«Թուրքիան, արձագանքելով հոկտեմբերի 5-ի Կանադայի որոշմանը, որով այդ երկիրը կասեցրեց Թուրքիային ռազմական սարքավորումներ տրամադրելը՝ Արցախի ու Հայաստանի դեմ ագրեսիայում Անկարայի՝ Ադրբեջանին օգնելու պահանջով, փորձում է շրջանցել այդ արգելքը և Bayraktar TB2-ների պատրաստման համար արագացված կարգով այդ սարքավորումները ստանալ ԱՄՆ-ից: Թուրքիայի դիմումները պետք է մերժվեն, քանի դեռ այդ երկիրը զինում է կամ այլ աջակցություն է ցույց տալիս Ադրբեջանի հարձակումներին»,- ասված է հայտարարությունում:
Հանձնախումբը նաև նշում է, որ Պետական դեպարտամենտը պետք է հետևողականորեն հետաքննի ԱՄՆ-ի օրենսդրության խախտումները, որոնք կապված են երրորդ կողմին ամերիկյան արտադրության զինատեսակներ կամ ռազմական սարքավորումներ տրամադրելու հետ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-20 14:55
Как промокший человек не боится дождя, так и циничные капитулянты нагло рекламируют свою новую капитуляцию. Об этом на своей странице в Facebook написал бывший заместитель министра обороны Армении, член Республиканской партии Армении Артак Закарян.
-
2024-04-20 14:49
Никол Пашинян обсудил с представителями «Гражданского договора» итоги встречи с главой Еврокомиссии Урсулой фон дер Ляйен и госсекретарем США Энтони Блинкеном в Брюсселе 5 апреля, пишет «Грапарак».
-
2024-04-20 14:19
Российские пограничники будут выведены из Тавушской области Армении. Об этом заявил Никол Пашинян в беседе с журналистами.
-
2024-04-20 13:27
В настоящее время близ школы села Киранц проводят замер территории с целью строительства в дальнейшем дороги. Об этом сообщил в беседе с Yerevan.today депутат фракции «Айастан» Гарник Даниелян, который находится в Тавуше.