Последние новости

Պուտինը խոսել է Ղարաբաղի մասին

Չպետք է մոռանալ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայ ժողովրդի ապրած ողբերգության մասին։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նման հայտարարություն է արել «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբում՝ խոսելով 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին։

Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտությանը՝ նա նշել է, որ Ռուսաստանի ու Թուրքիայի դիրքորոշումները Ղարաբաղի հարցում չեն համընկնում:

Նա խոսել է նաև հակամարտության ակունքների մասին։ Նախագահը շեշտել է՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը սկսվել է անցյալում` հայ ժողովրդի նկատմամբ դաժան հանցագործություններով:

«Ցավոք, փաստ է, որ Սումգայիթում, ապա նաև Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի դեմ ծանր հանցագործություններ են կատարվել»,- ասել է Պուտինը:

ՌԴ նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանը միշտ էլ հատուկ կապեր է ունեցել ոչ միայն Հայաստանի, այլև Ադրբեջանի հետ:

«Մեզ համար և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը հավասար գործընկերներ են, և երկուսի հետ էլ ցանկանում ենք լիարժեք հարաբերություններ հաստատել: Մենք այնպիսի դիրքորոշում ենք ընդունում, որը թույլ կտա ունենալ երկու կողմերի վստահությունը: Ոչ ոք ավելի շահագրգռված չէ ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում, որքան Ռուսաստանը»,- հավելել է Պուտինը:

Նա նշել է, որ շատ կցանկանար փոխզիջում գտնել Ղարաբաղի հարցում: ՌԴ նախագահի խոսքով՝ ինքն օրվա մեջ մի քանի անգամ հեռախոսազրույց է ունենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

«Մեր տեղեկություններով՝ հակամարտության ներկայիս սրացման սկզբից ի վեր Ղարաբաղում ընդհանուր առմամբ զոհվել է գրեթե 5000 մարդ»,- հավելել է ՌԴ նախագահը, տեղեկացնում է Sputnik Armenia։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ