Последние новости

Դեսպան. Իրանը չի հանուրժի իր տարածքում ագրեսիան

«Թեհրանը շատ ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղում ընթացող մարտական գործողություններին և չի հանդուրժի իր սահմանների կամ տարածքի նկատմամբ արգրեսիա»,- «Ռիա Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։

Աղբյուրը հիշեցնում է, իրանական ԶԼՄ-ները հոկտեմբերի 20-ին հայտարարեցին, որ ԼՂ հակամարտության գոտուց անօդաչու թռչող սարք է ընկել Իրանի տարածք։ Մինչ այդ Իրանը հայտարարել էր, որ Ղարաբաղին սահմանակից գյուղում բնակելի տներին հարվածել են ութ փամփուշտներ։

«Իրանի Իսլամական պետությունը լրջորեն և ուշադիր կերպով հետևում է սահմանամերձ բնակավայրերում ակտիվությանը, այդ առումով անընդունելի է համարում հակամարտողներից յուրաքանչյուրի կողմից ագրեսիան մեր երկրի տարածքի նկատմամբ։ Մենք լուրջ կերպով զգուշացնում են նրանց զգուշության անհրաժեշտության մասին»,- ասել է դեսպանը՝ ավելացնելով, որ Իրանը սերտ ու լուրջ կապերի մեջ է բոլոր կողմերի հետ, տեղեկացնում է Panorama.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ