Последние новости

HRW․ Ադրբեջանը բազմիցս արգելված կասետային զինամթերք է օգտագործել

Ադրբեջանը բազմիցս արգելված կասետային զինամթերք է օգտագործել Լեռնային Ղարաբաղի բնակելի շրջաններում, հայտարարել է Human Rights Watch միջազգային կազմակերպությունը։ 2020 թվականի հոկտեմբերին Լեռնային Ղարաբաղում տեղում կատարված հետաքննության ժամանակ HRW-ը վավերացրել է Ադրբեջանի կողմից կասետային զինամթերքի կիրառման 4 դեպք։

«Հատկապես խիտ բնակեցված շրջաններում կասետային զինամթերքի շարունակվող կիրառումը ցուցադրում է խաղաղ բնակիչների անվտանգության աղաղակող քամահրանքը,- ասել է Human Rights Watch-ի սպառազինությունների բաժնի տնօրեն և Կասետային զինամթերքի հարցերով կոալիցիայի նախագահ Սթիվեն Գուզը։ - Կասետային զինամթերքը ոչ մեկի կողմից չպետք է օգտագործվի ոչ մի իրադրությունում, առավել ևս քաղաքներում՝ քաղաքացիական բնակչության համար կանխատեսելի և անընդունելի վնասի պատճառով»։

Human Rights Watch-ն ուսումնասիրում է՝ ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերն արդյոք պահպանո՞ւմ են միջազգային հումանիտար իրավունքի նորմերը, որոնք զինված ուժերից պահանջում են մշտապես տարբերակել մարտիկներին և քաղաքացիական անձանց, ինչպես նաև ռազմական և քաղաքացիական օբյեկտները։ Անխտրական հարձակումները, որպես այդպիսին, արգելված են, ներառյալ հարձակումները, որոնց ժամանակ օգտագործվում են պայքարի մեթոդներ կամ միջոցներ, որոնք չեն կարող ուղղված լինել կոնկրետ օրինական ռազմական նպատակի։ Human Rights Watch-ը բազմիցս դիմել է Ադրբեջանի կառավարությանը՝ խնդրելով հասանելիություն տրամադրել տեղում հետաքննություն անցկացնելու համար, սակայն մինչև հիմա թույլտվություն չի ստացել, տեղեկացնում է News.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ