Последние новости

Ստոլտենբերգը չի պատասխանել՝ կարող է արդյոք Թուրքիան իսլամիստներ տեղափոխել Ղարաբաղ՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտեմբերգը խուսափել է պատասխանել հարցին՝ թույլատրելի՞ է արդյոք միության անդամ երկրի՝ Թուրքիայի համար Սիրիայից ահաբեկիչ իսլամիստներ տեղափոխել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի, ինչպես հայտարարել է, մասնավորապես, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Այդ հարցն ուղղվել էր Ստոլտենբերգին ուրբաթ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների տեսակոնֆերանցի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Այդ հարցին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը պատասխանել է. «Մենք խորապես մտահոգված ենք Ղարաբաղում հակամարտությամբ, հատկապես խաղաղ բնակչության շրջանում զոհերի փաստով: Քաղաքացիական բնակչության ուղղությամբ չնպատակադրված հարվածները լիովին անթույլատրելի են և խախտում են միջազգային նորմերը: Մենք բոլոր կողմերին հստակ ուղերձ ենք հղում. ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն»:

Նա նաև հավելել է, որ «ՆԱՏՕ-ն հակամարտության կողմ չէ և սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը քաղաքական կարգավորման հասնելու ուղղությամբ», տեղեկացնում է News.am-ը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ