Մնացականյան. «Պատերազմի հետևանքով Արցախում շուրջ 90 000 մարդ է տեղահանվել»
Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով շուրջ 90 000 արցախցի տեղահանվել է, կորցրել տունն ու ունեցվածքը: Այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է ԱՄՆ–ում, Ատլանտյան խորհրդում կայացած տեսակոնֆերանսի ընթացքում։
«Սեպտեմբերի 27-ից Լեռնային Ղարաբաղի բնակավայրերը պարբերաբար ենթարկվում են հարձակման, ռմբակոծման, հրթիռակոծման, օդային հարձակման, այդ թվում` ԱԹՍ-ներից: Վնասվել են քաղաքացիական շուրջ 90 000 ենթակառուցվածքներ։ Մարդիկ ապրում են կրակի տակ: Եվ դա տեղի է ունենում ամեն օր, պարբերաբար»,- ասել է Մնացականյանը:
Նախարարը նաև հայտնել է, որ կան բազմաթիվ քաղաքացիական կորուստներ, ամեն օր ռմբակոծվում են հոսպիտալներ ու դպրոցներ: Նա շեշտել է, որ այս ամենը պետք է դադարեցվի:
Նա նաև ասել է, որ Լեռնային Ղարաբաղում հայերը ստիպված են կռվել միանգամից երեք հակառակորդի դեմ, և որ ագրեսիան միայն Ադրբեջանի կողմից չէ։
«Ակնհայտ է Թուրքիայի ուղղակի մասնակցությունը, օտարերկրյա զինյալների ներկայությունն ու Ադրբեջանի դիմակայությունը հայերի դեմ։ Դա խորացնում է հակամարտությունն ու ճգնաժամը։ Այստեղ առանցքային հարցը մեր հայրենակիցների ֆիզիկական անվտանգությունն է, նրանց գոյությունը։ Առկա է մշտական ագրեսիա, այսպես է եղել և նախկինում, բայց այլևս չի կարող շարունակվել»,– ասել է Մնացականյանը` հավելելով, որ հայկական կողմը ոչ մի պարագայում չի զիջի արցախցիների անվտանգությունը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.