Последние новости

«Սալյուտ ա անում». հայկական կողմը «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ է խոցել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ ՊՆ–ն տեսանյութ է հրապարակել, որում երևում է` ինչպես է պայթում ու բռնկվում հակառակորդի ծանր զինտեխնիկան, լսվում են նաև զինվորների ուրախ բացականչությունները։

 

Արցախի ՊԲ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի ծանր հրանետային «ՏՕՍ-1Ա» հրետանային համակարգը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։

Նա իր էջում նաև տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է պայթում ու բռնկվում հակառակորդի ծանր զինտեխնիկան։ Կադրում լսվում են նաև «ՏՕՍ-1»–ը խոցած զինծառայողների ուրախ բացականչությունները։

««ՏՕՍ»–ը, «ՏՕՍ»–ը խփեցինք։ Մեր դիվիզիոնը խփեց։ Սալյուտ ա անում»,– ուրախ բղավում են տղաները։

«ՏՕՍ-1Ա»–ն կամ «Սոլնցեպեկը» ծանր հրանետային համակարգ է, որը որպես կանոն տեղակայվում է«Տ-72» տանկի վրա։ Նախատեսված է թեթև ռազմական տեխնիկայի ոչնչացման, շենքերի և շինությունների հրկիզման ու ավերման, կենդանի ուժի ոչնչացման համար։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ