Modern Diplomacy. ԺԱՄԱՆԱԿՆ Է, ՈՐ ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՆԱ ԸՆԴԴԵՄ ԷՐԴՈՂԱՆԻ
Ժամանակն է, որ Եվրևոպական Միությունը ներկայանա ընդդեմ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, որի հանցավոր գործունեությունը երկրի ներսում և դրա սահմաններից դուրս գործողությունները ներկայացնում են մեծ սպառնալիք: Այդ մասին Modern Diplomacy պարբերականում գրում է Նյու Յորքի համալսարանի Համաշխարհային հարաբերությունների կենտրոնի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Ալոն Բեն Մեյրը:
Նա նշում է, որ Էրդողանը պարբերաբար շանտաժի է ենթարկում ԵՄ-ին, աջակցում է ծայրահեղական իսլամիստական խմբավորումներին, ինչպիսիք են «Մուսուլման եղբայրները» և ՀԱՄԱՍ-ը, և ապակայունացնում բազմաթիվ երկրներ:
Մարտին Թուրքիան հայտարարել էր, որ այլևս չի խոչընդոտի փախստականների տեղաշարժին դեպի հարևան Հունաստան, իսկ Էրդողանը նախազգուշացրել էր, որ միլիոնավոր միգրանտներ և փախստականներ առաջիկայում կուղղվեն դեպի Եվրոպա:
Թուրքիան պահպանում է ռազմական ներկայությունը Սիրիայում և Իրաքում՝ հղում անելով քրդական զինված խմբավորումներին, որոնք գործում են Մերձավոր Արևելքում և գտնվում ռազմական գործողություններ իրականացնելու վիճակում: Անկարան նաև մեղադրվում է Սիրիայից ահաբեկիչների զարգացման մեջ Լիբիայում ազգային համաձայնության կառավարության միջազգային ճանաչման համար: «Էրդողանի վարքի մանրակրկիտ ուսումնասիրությունը հստակ ցույց է տալիս նրա ձգտումը վերականգնել Օսմանյան կայսրության ազդեցության մեծ մասը երկրներում, որոնք ժամանակին գտնվել են դրա վերահսկողության տակ»,-գրում է վերլուծաբանը:
Սակայն ԵՄ-ն որոշել է համոզել ինքն իրեն, որ Թուրքիան շատ կարևոր է աշխարհառազմավարական տեսանկյունից, ինչով Թուրքիայի իշխանատենչ առաջնորդը հմտորեն օգտվում է: Հեղինակը համարում է, որ Էրդողանին հաղթելն ավելի հեշտ կլինի ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենի հաղթանակից հետո, որն, անկասկած, կամրապնդի ԵՄ-ի հետ համագործակցությունը և վերջ կտա ավտորիտարիզմին: Բադենը պաշտոնապես անվանել է Թուրքիայի նախագահի ավտոկրատ, ընդ որում՝ հայտնելով իր վճռականությունը Թուրքիայի ընդդիմադրությանը սատարելու հարցում:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.