Последние новости

Արցախի խաղաղ բնակավայրերում համեմատաբար հանգիստ է

Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերում այսօր Ժամը 8։00-ից հետո համեմատաբար հանգիստ է։ Հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Բոլոր ուղղություններում մինչ այս ժամը պահպանվում է հումանիտար հրադադարի ռեժիմը»,– ասված է ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Ադրբեջանը, խախտելով հումանիտար հրադադարի պահպանման 3-րդ պայմանավորվածությունը, թիրախավորում է Արցախի ՊԲ մարտական դիրքերը` հյուսիս–արևելյան ու հարավ–արևելյան ուղղություններով։

Առաջին խախտումը գրանցվել էր այսօր առավոտյան ժամը 8:45-ի սահմաններում, երբ Ադրբեջանը հրետանային կրակ էր վարել Արցախի հյուսիս-արևելյան մարտական դիրքերի ուղղությամբ, երկրորդը`9։10-ին` հարավ-արևելյան ուղղությամբ, երբ հայկական դիրքերի վրա արձակվել էր հինգ հրետանային արկ։

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել էր, որ ինչպես և համաձայնեցվել է երեկ Վաշինգտոնում` ԱՄՆ միջնորդությամբ, հայկական կողմը ժամը 08.00-ից լիարժեք կպահպանի հրադադարի ռեժիմը։

Հրադադարի նախանշված ժամից հաշված րոպեներ անց Ադրբեջանի ՊՆ-ն տարածեց հերթական ապատեղեկատվությունը՝ նշելով, թե հայկական ուժերը հարավային ուղղությամբ հրետակոծության են ենթարկում ադրբեջանական դիրքերը։ ՊԲ-ն պատասխանեց այս հայտարարությանը, տեղեկացնում է Sputnik Armenia։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ