Последние новости

ՌԴ փոխարտգործնախարարը մեկնաբանել է սկանդինավյան խաղաղապահներին Ղարաբաղ տանելու գաղափարը

Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն այսօր մեկնաբանելով Սկանդինավիայից խաղաղապահներ տեղակայելու ամերիկյան գաղափարը` լրագրողներին ասել է, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահներ տեղակայելու չափանիշները պետք է համաձայնեցվեն հակամարտության կողմերի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նա ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը լիարժեք տեղեկություններ չունի Սկանդինավիայից Ղարաբաղ խաղաղապահներ մտցնելու գաղափարի մասին: ՌԴ ԱԳՆ-ն այդ առաջարկի մասին գիտի միայն ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենի հրապարակային ելույթներից:

«Ամերիկացիներին է պետք հարցնել, թե որտեղից են վերցրել այդ բոլոր առաջարկներն ու գաղափարները։ Հնարավոր մեխանիզմների բոլոր անհրաժեշտ չափանիշները պետք է համաձայնեցվեն հակամարտության կողմերի հետ խորհրդակցությունների միջոցով», - ասել է Ռուդենկոն, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ