Последние новости

Գերիներին չխոշտանգել, դիերը չխեղել. կառավարությունը ՄԻԵԴ է ներկայացրել նոր ապացույցներ

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը տեղեկացնում է, որ ՀՀ կառավարությունը ՄԻԵԴ է ներկայացրել լրացուցիչ ապացույցներ՝ ադրբեջանական ուժերի կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումների վերաբերյալ:

«Կառավարությունը պատրաստակամություն է հայտնել պահպանել հումանիտար հրադադարի մասին համաձայնությունը, որը ձեռք է բերվել կողմերի միջև հոկտեմբերին՝ ռազմագերիների և դիակների փոխանակման նպատակով: Հաշվի առնելով ռազմագերիների կյանքին սպառնացող վտանգը՝ կառավարությունը ՄԻԵԴ–ին խնդրել է Ադրբեջանի կառավարության նկատմամբ կիրառել միջոցներ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Մասնավորապես, ձեռնպահ մնալ ադրբեջանական ուժերի ենթակայության տակ հայտնված ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունք, խոշտանգումներ, կամայական մահապատիժ, ինչպես նաև այլ արգելված վարքագիծ ցուցաբերելուց։ Պարտադրել Ադրբեջանին ձեռնպահ մնալ նաև հայ զինվորների դիակները խեղելուց։ Ադրբեջանից պահանջել նաև տեղեկատվություն ներկայացնել ռազմագերիների թվի, անունների և ներկայումս պահվող ռազմագերիների վերաբերյալ, ինչպես նաև մանրամասներ հայտնել նրանց բժշկական վիճակի և բժշկական անձնակազմի կողմից զննության ենթարկված լինելու վերաբերյալ:

Արցախի դեմ սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրերից հայտնի դարձավ, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսից վարձկաններ է ուղարկել Ադրբեջան՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով։ Այս տեղեկությունները հաստատել էր նաև ՌԴ Արտաքին հետախուզական ծառայության պետ Սերգեյ Նարիշկինը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ