Последние новости

Իդլիբում ռուսական հարվածով ոչնչացվել են տասնյակ թուրքամետ գրոհայիններ

Սիրիայի հյուսիս-արևմուտքում «զինված ընդդիմության» ռազմաբազային ավիահարվածի հետևանքով ոչնչացվել է առնվազն 35 գրոհային, որոնց աջակցում է Թուրքիան: Այս մասին հայտնում է բրիտանական The Telegraph թերթը՝ հղում անելով տեղական աղբյուրներին և արտասահմանյան դիտորդական կազմակերպություններին:

Նշվում է, որ սա ամենամահացու հարձակումներից մեկն է գրեթե ութ ամիս առաջ Իդլիբում հրադադարի հաստատումից ի վեր:

Սիրիայի զինված ընդդիմության ներկայացուցիչ Յուսեֆ Համմուդը հայտարարել է, որ հարձակման թիրախը թուրքամետ «Ֆայլակ աշ-Շամ» խմբավորման ուսումնական ճամբարն էր՝ հյուսիսարևմտյան Իդլիբում: Այն Սիրիայի ապստամբների կողմից վերահսկվող վերջին նահանգն է: Նշվում է նաև, որ հարվածները հասցվել են ռուսական ավիացիայի կողմից՝ Իդլիբում անցյալ ամիս թուրքամետ գրոհայինների դեմ իրականացված զանգվածային ավիահարվածների շարունակության արդյունքում:

Ռուսաստանի հարվածները սաստկացել են Անկարայի կողմից հովանավորվող սիրիական գրոհայինների՝ Հարավային Կովկաս, ղարաբաղյան հակամարտության գոտի շարունակվող տեղափոխման մասին ստացվող տեղեկատվության ֆոնին՝ Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններին մասնակցելու համար, տեղեկացնում է Aysor.am-ը:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ