Последние новости

Ռազմական դրության ժամանակ ատոմակայանին զուգահեռ աշխատում են նաև նմանատիպ հզորություններ

Ոչ մի խուճապային տրամադրություն չկա, բոլոր ստանդարտ և նախօրոք պլանավորված աշխատանքները, որոնք նմանատիպ իրավիճակներում պետք է իրականացվեն, իրականացվում են: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե դեռևս ամիսներ առաջ Ադրբեջանը հայտարարում էր, որ պատրաստ է ատոմակայանը թիրախավորել, և հարցին՝ ի՞նչ իրավիճակ է հիմա:

«Ռազմական դրության ժամանակ ատոմակայանին զուգահեռ աշխատում են նաև նմանատիպ հզորություններ, որ եթե անհրաժեշտ լինի կանգնեցնել կայանը, էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիրներ չլինեն հանրապետությունում»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է 140 օրով ատոմակայանի աշխատանքը կանգնեցնելուն, Բաղրամյանն ասաց, որ 2021-ին նախատեսվում է բավականին լայնածավալ աշխատանքների իրականացում, ինչով պայմանավորված էլ՝ ատոմակայանն իր սովորական ռեժիմից շատ ավելի երկար կկանգնի, տեղեկացնում է News.am-ը:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ