Արցախում առնվազն 46 քաղաքացիական անձ է զոհվել, 144-ը՝ վիրավորվել
Սեպտեմբերի 27-ից ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով Արցախում առնվազն 46 քաղաքացիական անձ է զոհվել, 144-ը՝ վիրավորվել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին, լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։
«Նշում եմ առնվազն, քանի որ մի շարք այլ դեպքերի վերաբերյալ մենք որոշակի տեղեկություններ ունենք հատկապես այն բնակավայրերում, որտեղ ադրբեջանական զինված ուժերը մուտք են գործել, բայց քանի որ այնտեղ ռազմական գործողություններ են ընթանում, չենք կարողացել մինչև վերջ պարզել բոլոր հանգամանքները, ուստի այս դեպքերը դեռևս արձանագրված չեն»,- ասաց Արտակ Բեգլարյանը՝ նշելով, որ հարձակումների մի մասը եղել է կասետային զինատեսակներով, որը միջազգային մարդասիրական իրավունքով արգելված զինատեսակ է հատկապես քաղաքացիական օբյեկտների շրջանում կիրառվելու պարագայում, քանի որ ունի բավական լայն ազդեցության շրջանակ։
Արտակ Բեգլարյանի խոսքով՝ հրթիռակոծությունների և հրետակոծությունների հետևանքով ավելի քանի 13 հազար 800 անշարժ մասնավոր գույք է վնասվել՝ հիմնականում բնակարաններ, տներ, ավելի քանի 3100 ենթակառուցվածքներ, հանրային նշանակության օբյեկտներ, արտադրական նշանակության օբյեկտներ։ Վնասվել է 61 դպրոց է 10 մանկապարտեզ։
Վնասվել է 2100 շարժական գույք՝ մեքենա, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.