Последние новости

Ֆրանսիայում պաշտոնապես արգելվեց թուրքական «Գորշ գայլերի» գործունեությունը

Այսօրվանից պաշտոնապես կարգելվի թուրքական «Գորշ գայլերի» գործունեությունը Ֆրանսիայում։ Այս կարևոր որոշման մասին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին տեղեկացրել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ժոնաթան Լաքոտը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում Արման Թաթոյանը Լաքոտին է ներկայացրել փաստեր խաղաղ բնակիչների նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի վայրագությունների ու դաժանությունների, այդ թվում՝ խաղաղ բնակիչների նկատմամբ արգելված կասետային ու քիմիական էլեմենտներ պարունակող զինատեսակների կիրառության, քաղաքացիական ենթակառուցվածքների զանգվածային ավերածությունների վերաբերյալ։

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը խստորեն դատապարտել է հայերի դեմ վանդալիզմի և հարցակման դեպքերը և տեղեկացրել, որ այսօր Ֆրանսիայի նախարարների խորհուրդը որոշում է կայացրել արգելել թուրքական ազգայնական «Գորշ գայլեր» («Բոզքուրթ») կազմակերպության գործունեությունը Ֆրանսիայում՝ ծայրահեղ ազգայնական գործունեություն ծավալելու և վերջին շաբաթվա ընթացքում Ֆրանսիայի էթնիկ հայ քաղաքացիների և Հայաստանի քաղաքացիների դեմ հարձակումներ գործելու, ատելություն հրահրելու կոչեր անելու համար։

«Հանրահայտ փաստ է, որ ինչպես 2016 թվականի Ապրիլյան պատերազմի ընթացքում, այնպես էլ հիմա, Արցախում խոշտանգումները, վայրագություններն ու դաժանությունները ադրբեջանական զինված ուժերի կազմում կատարում են թուրքական ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության անդամները կամ իրականացվում է նրանց մեթոդներով։ Իմ անկեղծ երախտագիտությունը հայտնեցի դեսպանին այս կարևորագույն որոշման համար»,-նշել է Թաթոյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆրանսիայի կառավարության նիստի օրակարգում ընդգրկված էր կազմակերպության գործունեությունն արգելելու հարցը, տեղեկացնում է Sputnik Armenia։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ