Последние новости

ՄԻԵԴ-ը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել հետևել ռազմագերիների վերաբերյալ միջազգային չափանիշներին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել հետևել միջազգային չափանիշներին՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտության ընթացքում գերի ընկած անձանց առնչությամբ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Դատարանը նշել է, որ «բազմաթիվ բողոքներ է ստացել կոնկրետ գերիների վերաբերյալ՝ ինչպես իշխանություններից, այնպես էլ հարազատներից»: Դատարանը խնդրել է երկու երկրների կառավարություններին տեղեկատվություն տրամադրել՝ արդյո՞ք այդ մարդիկ իսկապես գերեվարվել են: «Եթե այդպես է, դատարանը խնդրում է տեղեկացնել, թե ինչ պայմաններում են նրանք այժմ պահվում՝ անցնում են արդյոք բուժզննում կամ բուժում»,- ասվում է հաղորդագրությունում: «Դատարանը հիշեցնում է զինված հակամարտության ընթացքում գերի ընկած անձանց պաշտպանության միջազգային մեխանիզմների գոյությունը և կոչ է անում երկու կողմերին մասնակցել համապատասխան ընթացակարգերին»,- ասվում է հայտարարության մեջ:

ՄԻԵԴ-ը չի նախատեսում նոր որոշումներ ապահովման միջոցառումների վերաբերյալ՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ, ասված է հայտարարության մեջ, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ