Последние новости

Ակցիա Գերմանիայի դեսպանատան դիմաց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արցախցի կանայք ու երեխաները ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան դիմաց ակցիա են անում։ Մեկ բառով են նշում, թե ի՞նչ են պահանջում՝ արդարություն։ Ակցիայի մասնակիցներն իրենց պահանջները մանրամասն ներկայացրել են նամակում։

 

«Պահանջում ենք, որ Գերմանիայի դեսպանը դուրս գա և անձամբ ստանա մեր նամակն ու լսի մեզ, մեր դժոխային պատմությունները, որոնք արդեն 40 օր է՝ ինչ տևում են։ Մեզ պետք է պատասխանեք, թե ինչո՞ւ որպես ԵՄ և ՆԱՏՕ անդամ, ոչ մի քայլ չեք ձեռնարկում Թուրքիայի և Ադրբեջանի բարբարոսությունները կանխելու համար»,-նշեց ակցիայի մասնակիցներից մեկը։

Ակցիայի մասնակիցները «ո՛չ ֆաշիզմին» վանկարկումներով դեսապանատան դիմաց պահանջեցին քայլեր ձեռնարկել հայերի դեմ կատարվող ցեղասպանության դեմ։

«Եթե դուք այսօր ոչ մի քայլ չձեռնարկեք և կանխեք ցեղասպանությունը, որը սկսվել է Արցախի սահմաններից, ապա վաղը հաջորդը դուք եք լինելու։ Թուրքական և ադրբեջանական սփյուռքը, որը գտնվում է Գերմանիայում, ձեր տներում ոչ մեկին կենդանի չեն թողնելու, ձեզ հանգիստ չեն թողնելու։ Այն՝ ինչ կատարվում է այսօր Վիեննայում և Ֆրանսիայում, նույնը կկատարավի նաև ձեր հայրենիքում, սթափվեք, արթնացեք»,- բացականչեցին նրանք, տեղեկացնում է News.am-ը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ