Последние новости

Զախարովան խոսել է «ահաբեկչական անկլավի» վտանգի մասին

Ահաբեկչական կազմակերպությունների անդամները հիմա տեղափոխվում են ղարաբաղյան հակամարտության գոտի, ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ստացվող տեղեկություններով՝ ներկայումս իրականացվում է Մերձավոր Արևելքից ահաբեկչական կազմակերպությունների անդամների տեղափոխում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի, որոնց ձեռքերը մինչև արմունկները, ինչպես ասել ենք, թաթախված են արյան մեջ»,- ասել է Զախարովան։

Ընդ որում, նրա խոսքով, խոսքը արմատական տրամադրվածությամբ վարձկանների մասին է։ Նրանք դավանում են ջիհադիզմի գաղափարախոսությունը։ Այս ամենը չի կարող չհարուցել Մոսկվայի լրջագույն մտահոգությունը, քանի որ իրավիճակի նման զարգացումը հղի է արդեն Անդրկովկասում նոր ահաբեկչական անկլավի առաջացմամբ, տեղեկացնում է News.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ