Последние новости

Ըստ ամենայնի, ՄԱԿ ԱԽ-ում Արցախի հարցով համաձայնեցված հայտարարության ընդունումը տապալել է Մեծ Բրիտանիան

Դատելով առկա տեղեկատվությունից, ՄԱԿ Անվտանգության խորհրդում Արցախի հարցով համաձայնեցված հայտարարության ընդունումը տապալել է Մեծ Բրիտանիան։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Նա, մասնավորապես, հավելել է. «Դե, տարօրինակ ոչինչ չկա անգլիական նավերը մեր լեռները բարձրանալ չեն կարող, իսկ այդ երկրի ամենահայտնի հատուկ ծառայության ղեկավարը կարող է լինել Էրդողանի մտերիմ բարեկամը, սակայն այս «խանդավառ» պատկերը կարող է մթագնել մոլորյալ հայկական հրթիռը, որը կարող է խողովակից հորդող նավթից խիստ պատահաբար լիճ առաջացնել մեր լեռների հարևանությամբ։

#մահ_թշնամուն»:

Ավելի վաղ News.am-ը հայտնել էր, որ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը ԱԺ-ում հայտարարել էր, որ ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամներից մեկը տապալել է Ղարաբաղի վերաբերյալ որոշումը՝ առանմց կոնկրետացնելու, թե որ երկրի մասին է խոսքը:

Նա, մասնավորապես նշել էր. «Ոչ մի իրավական կազմակերպություն, բացառությամբ ՄԱԿ-ի, Ղարաբաղում իրավիճակին խառնվելու ուղիղ լիազորություն չունի: Ցանկացած երկրի նկատմամբ ուժի կամ պատժամիջոցների կիրառման որոշում կայացնելու համար անհրաժեշտ է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փակ նիստ գումարել: Այդ նիստում Անվտանգության խորհրդի մշտական անդամները պետք է միաձայն ընդունեն համապատասխան բանաձևը: Համենայն դեպս, նրանցից ոչ մեկը չպետք է վետո դնի: Բացի այդ, կան ևս 9 ոչ մշտական անդամներ, որոնք նույնպես պետք է միաձայն պաշտպանեն այս բանաձևը: Միայն այդ դեպքում որոշում կկայացվի:

Հենց սկսվեց Ադրբեջանի ագրեսիան Ղարաբաղում, համանախագահ երկրները, որոնք նույնպես ընդգրկված են Անվտանգության խորհրդի մշտական անդամների ցուցակում՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան, ներկայացրեցին շատ հավասարակշռված լուծում, որը պետք է հնչեցներ նախագահը: Այս դեպքում խոսքը կրակի անհապաղ դադարեցման, երրորդ կողմի չմիջամտելու, այս հակամարտության մեջ ահաբեկիչներին ներգրավելու անթույլատրելիության մասին էր: Եվ պարզապես պատկերացրեք, որ ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամների մեջ մի երկիր կա, որը տապալեց ամեն ինչ»,- ասել էր Քոչարյանը՝ չնշելով երկիրը:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ