Последние новости

Վարդան ՈՍԿԱՆՅԱՆ. ԲԱՔՎԻ ԲՌՆԱՊԵՏԸ ԿԱՐԾԵՔ ԹԵ ԿՈՊՏԱԳՈՒՅՆ ՍԽԱԼ Է ԹՈՒՅԼ ՏԱԼԻՍ

Բաքվի բռնապետը կարծեք թե թույլ է տալիս կոպտագույն սխալ՝ Շուշիի հարցում ռազմական նպատակահարմարությունը ստորադասելով խորհրդապաշտությանը, ըստ որի պետք է ապահովվի քարոզչական բարձր արժեքով և կարևորությամբ միմյանց հետ շաղկապված երկու հանգամանք՝ իբր «Ադրբեջանի մարգարիտը» նվաճվի հատկապես այդ արհեստածին կազմավորման դրոշի օր հորջորջվող «տոնին» ընդառաջ։ Այս մասին facebook-ի իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Այս առումով Բաքվի քարոզչամեքենան ադրբեջանական հասարակության մեջ սպասումների դրական շեմն այնքան է բարձրացրել, որ Շուշիի համար մարտերում հրոսակախմբերի անհաջողությունը բռնապետին հասցնելու է այս պատերազմի թերևս ամենացավոտ վարկանիշային հարվածներից մեկը արտաքին, բայց հատկապես ներքին քաղաքական կյանքում»,-հավելել է նա:

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ