Последние новости

Արցախի ՄԻՊ-ը իր 3-րդ փակ զեկույցն է ուղարկել է միջազգային կազմակերպություններին

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը չնայած միջազգային կառույցներին ուղղված իր երկու զեկույցներում բավարար ապացույցներ է ներկայացրել ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ, այնուամենայնիվ, միջազգային հանրությունը պատշաճորեն չի արձագանքել և դատապարտել դրանք: Նման կարծիք է հայտնել Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանն իր 3-րդ փակ զեկույցում, որն ուղարկվել է միջազգային կազմակերպություններին, դիվանագիտական ներկայացուցչություններին և իրավապաշտպան կազմակերպություններին:

Զեկույցում ներկայացված են Արցախի և Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանների աշխատակազմերի կողմից հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 3-ն արձանագրված փաստերը հայ զինծառայողների դիակների և ռազմագերիների նկատմամբ կատարված տարբեր բնույթի պատերազմական հանցագործությունների վերաբերյալ։

«Անպատժելիությունը և տեղի ունեցող պատերազմական հանցագործությունները կանխելու միջազգային հանրության անկարողությունը պարարտ հող է ադրբեջանական կողմի համար առավել մեծ դաժանությամբ շարունակելու իր վայրագություններն Արցախի խաղաղ բնակչության, ռազմագերիների և զոհված զինծառայողների մարմինների նկատմամբ»,–նշված է ՄԻՊ–ի զեկույցում։

Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ կոչ է անում միջազգային հանրությանն իր պարտավորություններին համարժեք պատշաճորեն արձագանքելու նման դեպքերին և կանխարգելելու հետագա հնարավոր ոճրագործությունները, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ