Последние новости

Արա Աբրահամյանը դիմել է ՌԴ իշխանություններին. ադրբեջանցիները սադրանքների են դիմում

Ռուսաստանի հայերի միույան նախագահ Արա Աբրահամյանը նամակով դիմել է ՌԴ ինշխանություններին, այդ թվում` ուժային կառույցների ղեկավարներին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով Մոսկվայում և Ռուսաստանի մի շարք այլ խոշոր քաղաքներում ադրբեջանցիների կազմակերպած սադրանքներին։

Ինչպես հայտնում են հայերի միության գրասենյակից, նամակներում ընդգծվում է, որ այն ժամանակ, երբ Ռուսաստանի հայերի միությունն ու Միացյալ շտաբը հայերին կոչ են անում չտրվել զգացմունքներին, գործել ՌԴ օրենքների շրջանակներում և չպատասխանել ադրբեջանցիների հանդուգն արարքներին, ադրբեջանցիները, որոնք, ըստ ամենայնի, կառավարվում են անմիջապես Բաքվից, ռուսական քաղաքների շուկաներում և փողոցներում իրենց խիստ հանդուգն են պահում:

«Մենք ակնկալում ենք ՌԴ իրավապահ մարմինների օպերատիվ և կոշտ գործողությունները հասարակական կարգը խախտողների նկատմամբ`թույլ չտալու, որ հակամարտությունը տեղափոխվի Ռուսաստանի տարածք»,– ասված է Ռուսաստանի հայերի միության նախագահի նամակում։

ՌՀՄ Facebook-ի էջում ադրբեջանցիների սադրանքները ներկայացնող տեսանյութեր են հրապարակվել, դրանցից մեկում երևում է, որ մոսկովյան խոշոր առևտրի կենտրոններից մեկում երեկ ադրբևջանցիները բարձրացրել են իրանց երկրի դրոշը` Карабах Азербайджан (Ղարաբաղն Ադրբեջան է) գրությամբ ու միացրել Ադրբեջանի հիմնը։

Հայերի միությունը հիշեցնում է, որ ռուսաստանաբնակ ադրբեջանցիները ոգևորվել էին Իլհամ Ալիևի կիրակնօրյա այն հայտարարությունից հետո, թե, իբր, Շուշին գրավված է։

«Մոսկվայի խոշոր շուկաներում տեղի էր ունենում ամենագլխավոր բիզիմդիրը.կախված էին Ադրբեջանի դրոշները, հնչեցնում էին այդ երկրի օրհներգերը»,– գրում է ՌՄՀ–ն, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ