ՊԲ․ Շուշի-Քարին տակ հատվածում հայկական զորքերը զբաղեցրել են առավել նպաստավոր բնագծեր
Նոյեմբերի 8-ին և լույս 9-ի գիշերը ՊԲ ստորաբաժանումները պաշտպանողական մարտեր են վարել ճակատային գծի հարավ-արևելյան, հարավային և հարավ-արևմտյան ուղղություններում: Շուշի-Քարին տակ հատվածում ինտենսիվ մարտեր են ընթացել թշնամական հայտնաբերված խմբավորումների դեմ, որի արդյունքում վերջինս, կորցնելով մեծ քանակությամբ ուժեր, նահանջել է: Յուրային զորքերը զբաղեցրել են առավել նպաստավոր բնագծեր:
Նշված ժամանակահատվածում ճակատային գծի տարբեր ուղղություններում ոչնչացվել է թշնամական ուժերին պատկանող 1 տանկ, 4 միավոր ավտոտեխնիկա և 8 անօդաչու թռչող սարք: Հարավ-արևմտյան հատվածում ընթացող գործողությունների արդյունքում բանակային ստորաբաժանումները առգրավել են նաև թշնամական 1 տանկ և հրետանային միջոցներ: Մարտական գործողությունների վարման ամբողջ ընթացքում հակառակորդը շարունակել է ավիացիոն և հրթիռահրետանային հարվածներ հասցնել Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերին: Առավոտյան ճակատային գծի բոլոր հիմնական ուղղություններով թշնամական ուժերի հարձակման փորձերը վերսկսվել են:
Օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-24 15:41
Президент Греции Катерина Сакелларопулу направила послание в связи со 109-й годовщиной Геноцида армян.
-
2024-04-24 15:38
Президент Соединенных Штатов Джо Байден выступил с обращением по случаю 109-й годовщины Геноцида армян, подтвердив обещание никогда не забывать преступление, совершенное в начале XX века.
-
2024-04-24 15:06
Инициатива "Тавуш во имя Родины" осуждает задержание 23 апреля в Тавуше активистов с применением силы. Об этом говорится в заявлении на официальной странице инициативы в соцсети.
-
2024-04-24 15:05
Кандидат исторических наук, тюрколог Мгер АБРАМЯН написал на своей странице в Фейсбук: