Последние новости

Զինծառայողը երեք մարդ է սպանել Վորոնեժի մոտակայքում գտնվող օդանավակայանում

Զինծառայողը երեք մարդ է սպանել Վորոնեժի մոտակայքում գտնվող ռազմական օդանավակայանում, հայտնել է աղբյուրը տարածաշրջանի արտակարգ ծառայություններում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Զինծառայողը հրաձգություն է սկսել, կրակել է ատրճանակից, որը վերցրել էր սպայից: Երեք մարդ է զոհվել: Նա [հարձակվողը] բարիկադավորվել էր իր զորամասի տարածքում»,- նշվում է աղբյուրը:

Ըստ աղբյուրի իրավապահ մարմիններում` սպանվածների թվում մեկ սպա և երկու զինվոր է: «Սպանվածների թվում կա մեկ սպա և երկու զինվոր: Ինքը` զինծառայողը, փախուստի է դիմել, նրա որոնումներն իրականացվում են ինչպես զորամասի տարածքում, այնպես էլ դրանից դուրս»,- ասել է գործակալության զրուցակիցը: Ըստ թարմացված տեղեկությունների` մայոր, կապրալ և ժամկետային զինծառայող է սպանվել:

Ըստ զրուցակցի` հետախուզվում է Վորոնեժում բնակվող 2000 թվականին ծնված Անտոն Միխայլովիչ Մակարովը, նա իր մոտ կարող է զենք ու երկու պահուստատուփ ունենալ, տեղեկացնում է News.am-ը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ