Последние новости

Հայաստանում ապաստանած արցախցիներն ինչ հարցերով կարող են դիմել օպերատիվ շտաբ

Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացնում է այն գործառույթները, որոնք կատարում է Երևանում տեղակայված Արցախի կառավարության օպերատիվ շտաբը։

Հայաստանում ժամանակավոր ապաստանած Արցախի քաղաքացիները ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբ (Երևան քաղաքի Վարդանանց 16/1) կարող են դիմել հետևյալ հարցերով.

1.      Քաղաքացիական կացության ակտերի գրանցման բոլոր գործառույթների իրականացում (հեռ 093541844)

2.      Նոտարական գործողությունների կատարում, անհրաժեշտ իրավաբանական օգնության տրամադրում (հեռ093537833)

3.      Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման և հաշվառման հետ կապված խորհրդատվություն, տեղեկանքների տրամադրում (հեռ093537833)

4.      Կադաստրի կողմից օրենսդրության պարզաբանում և համապատասխան տեղեկատվության տրամադրում (093532733)Ստեփանակերտ քաղաքապետարանի կողմից

5.      Ստեփանակերտ քաղաքում հաշվառված փոխադրամիջոցների առուվաճառքի և տեխնիկական զննության համար գույքահարկի պարտավորությունների վերաբերյալ «զրոյական» տեղեկանքի տրամադրում (093532733):

6.      Նշենք, որ վերջին տվյալներով` ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախից Հայաստան է տեղափոխվել 90 հազար քաղաքացի։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ