Վարդենիսի ոստիկաններն Արցախից բերված զենք-զինամթերք են հայտնաբերել
Վարդենիսի ոստիկանները Արցախից վերադարձած անձանց մեքենաներում հայտնաբերել են պայթուցիչներով նռնակներ, ինքնաձիգի փամփուշտներ և գործարանային համարով հրացան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ոստիկանությունը վերցրել է հայտնաբերված զենք-զինամթերքը։
Նշենք, որ ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ակտիվ միջոցառումները ապօրինի կերպով Արցախից Հայաստան զենք-զինամթերքի տեղափոխման դեպքերը բացառելու ուղղությամբ։
Ավելի վաղ Վարդենիսի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Սոթք գյուղում կանգնեցրել են «Միցուբիշի» մակնիշի մի ավտոմեքենա։
Բեռնախցիկում հայտնաբերվել էր Արցախից Հայաստան բերված գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու չորս պահունակ՝ լիցքավորված 7,62 մմ տրամաչափի՝ ընդհանուր 120 փամփուշտով։ Զենք-զինամթերքը վերցվել էր, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-23 22:40
Отстранить Никола Пашиняна от власти реально, самый правильный и доступный путь – выразить ему недоверие. Об этом сообщил третий президент Республики Армения, глава Республиканской партии Армении Серж Саргсян, который вместе со своими сторонниками участвует в традиционном факельном шествии.
-
2024-04-23 19:42
Тюрколог, кандидат исторических наук Варужан Гегамян предупредил об угрозе процессу международного признания Геноцида армян и диаспоре.
-
2024-04-23 19:29
C площади Республики Еревана стартует традиционное факельное шествие, посвященное 109-й годовщине Геноцида армян в Османской Турции.
-
2024-04-23 19:12
Граждане во главе с предстоятелем Тавушской епархии ААЦ, архиепископом Багратом Галстаняном пытаются перекрыть дорогу, ведущую от Айрума к КПП Баграташена. Однако находящиеся там многочисленные полицейские силы не позволяют этого.