Последние новости

ՀԱՊԿ-ը մտահոգություն է հայտնել Հայաստանում խոցված ռուսական ուղղաթիռի կապակցությամբ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) լուրջ մտահոգություն է հայտնում Հայաստանում տեղի ունեցած ողբերգական միջադեպի կապակցությամբ, որի արդյունքում խոցվել է ռուսական ուղղաթիռը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:

«Մենք շատ ենք ցավում, որ Ղարաբաղյան հակամարտության սրումը հանգեցրել է նման տխուր հետևանքների: Լուրջ մտահոգված ենք տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, հայտնում ենք մեր ցավակցությունը անձնակազմի զոհված անդամների հարազատներին ու մտերիմներին։ Սպասենք հետաքննության արդյունքներին` պարզելու համար, թե որտեղից է արձակվել կրակոցը», — ասել է Զայնետդինովը։

Զայնետդինովը հիշեցրել է, որ ՀԱՊԿ-ը բազմիցս հակամարտող կողմերին հրադադարի կոչ է արել, տեղեկացնում է Sputnik Armenia:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ