Последние новости

ՊՈՒՏԻՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Ամբողջական տեքստը

ՀՀ վարչապետ Փաշինյանի, Ադրբեջանական Հանրապետության նախագահ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից ստորագրվել է հայտարարություն, որում հայտարարվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին՝ 2020թ. նոյեմբերի 10-ի 00 ժամ 00 րոպեից՝ Մոսկվայի ժամանակով։

Ադրբեջանական Հանրապետությունը եվ Հայաստանի Հանրապետությունը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության հետ կապող միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը:

Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վերահսկողության ներքո:

Իրականացվում է ռազմագերիների, այլ կալանավորված անձանց և մահացածների մարմինների փոխանակում:

Տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաարգելափակվում են: Տրանսպորտային հաղորդակցությունների նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է, այդ թվում, Ռուսաստանի սահմանապահ ծառայության մարմինների օժանդակությամբ:

Ելնում ենք նրանից, որ ձեռք բերված պայմանավորվածությունները անհրաժեշտ պայմաններ կստեղծեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված ճգնաժամի երկարաժամկետ և լիարժեք լուծման համար` արդար հիմքերով և հայ ու ադրբեջանցի ժողովուրդների շահերից ելնելով։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ