Последние новости

Սամվել Բաբայանը հրաժարվում է «Արցախի հերոս» կոչումից և հեռանում անվտանգության խորհրդից

ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը հրաժարվում է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում նա անձամբ է հայտնել։

«Արցախը հայոց պետականության կենտրոնն է, հայկականության խորհրդանիշը, և մենք պարտավոր էինք պահել հայի արժանապատվությունը»,- գրել է Բաբայանը։

Նա հավելել է, որ այս գիտակցությամբ մենք ապրել ենք ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բոլոր փուլերում։ Հանուն հողի և այդ հողում արժանապատիվ ապրելու իրավունքի այս տարիների ընթացքում զոհել ենք հազարավոր կյանքեր, կրել զրկանքներ։

«Այսօր, երբ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ղեկավարները միանձնյա դավադիր որոշմամբ և գրչի մեկ հարվածով կասկածի տակ են դրել հայկականության գոյությունը, մեր փոխարեն որոշել մեր լինել-չլինելը և ապա մերկապարանոց ստեր են ճառում արձանագրված իրողությունների մասին, հարց է ծագում՝ ո՞վ է ձեզ լիազորել ժողովրդավարական երկրում առանց ժողովրդի համաձայնության, առանց նրա կողմից ընտրված մարմինների հետ խորհրդակցելու հանձնել մեզ»,- գրել է Բաբայանը։

Գեներալ-լեյտենանտը նշել է, որ որպես բողոք «այս հանցավոր գործողությունների»՝ դադարեցնում է նաև Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի իր լիազորությունները։

Նշենք, որ Սամվել Բաբայանը Շուշիի ազատագրման օպերացիայի հիմնական չորս ուղղություններից մեկի հրամանատարն է եղել։ Նա «Արցախի հերոս» կոչմանն արժանացել էր 1997 թվականին։ Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար էր նշանակվել 2020 թվականի մայիսի 29-ին, տեղեկացնում է Sputnik Armenia։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ