Последние новости

Պարգև սրբազանը արտահերթ ժողովում ներկայացրել է Արցախի թեմում տիրող իրավիճակը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ ՆՍՕՏՏ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի արտահերթ ժողով։ Հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Ժողովը բացվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ԳՀԽ անդամների համատեղ աղոթքով՝ Արցախում՝ Թուրքիայի անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով զոհվածների հոգիների հանգստության համար։

Արցախում տիրող կացության վերաբերյալ տեղեկություններ է հայտնել թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։

Գերագույն հոգևոր խորհրդի անդամները կարևորել են համազգային միասնության, սթափության և զգաստության պահպանումն ու քաղաքացիական բախումներ հրահրող, ապակայունացնող հռետորաբանությունից զերծ մնալը։

Ի թիվ այլ հարցերի քննարկվել են զինվորականների, վիրավոր զինվորների և նահատակ մարտիկների ընտանիքների հետ եկեղեցականների հովվական աշխատանքի, Արցախի բնակավայրերից տեղահանված ընտանիքների կարիքների հոգածությանը և հոգևոր խնամքի կազմակերպմանն առնչվող խնդիրներ, տեղեկացնում է Sputnik Armenia։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ