Последние новости

ԱՄՆ–ն ցանկանում է ԼՂ համաձայնագրի մասին ավելի շատ մանրամասներ իմանալ

ԱՄՆ–ն ցանկանում է ԼՂ համաձայնագրի մասին ավելի շատ մանրամասներ իմանալ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել են ԱՄՆ պետդեպարտամենտից։

«Մենք ի գիտություն ենք ընդունել Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիրը: Մենք կցանկանայինք ավելի շատ մանրամասներ և ծրագրեր իմանալ այս համաձայնագրի իրականացման հետ կապված», - ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը ՝ մեկնաբանելով համաձայնագիրը։

Նա նաև ռուսական գործակալությանն ասել է, որ ԱՄՆ-ն ի սկզբանե դատապարտել է շփման գծի երկայնքով բռնության աճը և մարդկային կորուստները:

«Մենք ուրախ կլինենք տեսնել բռնության ավարտը, բայց դեռևս չենք կարող մեկնաբանել հրադադարի կամ դրա հետագա քայլերի կոնկրետ մանրամասները: Մենք պետք է հարցնենք հակամարտող կողմերին` ինչպես են նրանք ընկալում նոր համաձայնագիրը», - ավելացրել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը, տեղեկացնում է Sputnik Armenia։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ