Последние новости

Ռուս խաղաղապահները վերահսկողություն են հաստատել Լաչինի միջանցքում

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում գտնվող ռուս խաղաղապահները վերահսկողություն են հաստատել Լաչինի միջանցքում, հայտարարել է ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի գործողությունների գլխավոր վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը, գրում է «Интерфакс»-ը:

«Այսօրվա դրությամբ Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի առաջադեմ զորամիավորումը վերահսկողություն է հաստատել Լաչինի միջանցքի և Լաչինի ճանապարհի հատվածի՝ Լիսոգորսկի գուղատնտեսական միավորումում ժամանակավոր դիտակետերի տեղադրման միջոցով», - ասել է Ռուդսկոյը:

Լաչինի միջանցքը Լեռնային Ղարաբաղը կապում է Հայաստանի տարածքի հետ, տեղեկացնում է Aysor.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ