Последние новости

Արցախում ժխտում են խաղապահների հետ կոնֆլիկտի մասին լուրերը

Արցախում ռուս խաղաղապահների և տեղի բնակիչների միջև ինչ-որ վեճերի մասին հայտարարությունները իրականությանը չեն համապատասխանում։ Այդ մասին Sputnik Արմենիային հայտնել է ԱՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։

Ավելի վաղ ծնունդով Քելբաջարից (Քարվաճառից) արցախցի քաղաքագետ Ալեքսանդ Քանանյանը հայտարարել էր, որ ռուս խաղապահներն իբր արդեն սկսել են ուժ գործադրել հայ բնակչության նկատմամբ։ Նրա խոսքով՝ ռուս զինվորականները տներից դուրս են հանում բնակիչներին և թույլ չեն տալիս վերցնել առաջին անհրաժեշտության իրերը։

Բաբայանն այդ տեղեկություններն աբսուրդ անվանեց հենց թեկուզ միայն այն պատճառով, որ Քարվաճառում, որի բնակիչ է իրեն անվանում քաղաքագետը, այս պահին ռուս զինվորականներ պարզապես չկան։

«Բացի այդ, շատ տհաճ և, չեմ թաքցնում, պարզապես նողկալի եմ համարում ինչ-որ անհասկանալի ուժերի կողմից հակառուսական ելույթներն ու արտահայտությունները։ Հատկապես այս ծանրագույն պահին»,-նշել է Բաբայանը։

Նրա խոսքով՝ կան որոշակի ուժեր և անհատներ, որոնք հիմա ամեն գնով փորձում են հակառուսական տրամադրություններ ստեղծել Հայաստանում և Արցախում։

«Կարծում եմ՝ նրանց անունները պետք էլ չէ բարձրաձայնել։ Բոլորն էլ գիտեն, թե ովքեր են նրանք»,-ավելացրել է Բաբայանը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ