Последние новости

Քաղաքականություն

ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ Է

2024-03-20 10:39
295

Նիկոլ Փաշինյանը Տավուշում համոզում էր սահմանամերձ շրջանի բնակիչներին աջակցել իրեն «ինքնիշխանության համար պայքարում», հանուն որի էլ հոժարակամ և ժպիտով համաձայնեց հանձնել Ադրբեջանի պահանջած չորս գյուղերը։ Օգտագործեց մտրակի ու քաղցրաբլիթի մեթոդը։ Նրանց, ովքեր տներ կամ հողեր են կորցնելու, բնակարաններ խոստացավ Իջևանում։ Իբր՝ հանգիստ ապրեք ձեզ համար։ Դա քաղցրաբլիթն էր։ Մտրակը սպառնալիքների տեսքով էր, թե Թուրքիան ու Ադրբեջանը պատերազմ կսկսեն։ Բնակիչները, և ոչ միայն Տավուշի, արդեն վաղուց են հասկացել, որ Փաշինյանի դեմն առնել չի լինի։ Որովհետև միայն նոր զիջումներով կարելի է ստիպել մարդկանց, որ մոռանան ավելի վաղ կորցրածը։ Այսօր Փաշինյանի ու իր քարոզչական թիմի մատուցմամբ մենք խոսում ենք «ընդամենը» 4 գյուղերի մասին։