Последние новости

Տնտեսություն

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ. ՀԵՔԻԱԹՆԵՐ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2023-03-08 08:05
1335

2022 թվականին Հայաստանից Եգիպտոս զբոսաշրջային այցելությունների թիվը գերազանցել է 100 հազարը, հակառակ ուղղությամբ ցուցանիշներն աննշան են։ Այս մասին մամլո ասուլիսում հայտնել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը, հաղորդում է ԱՌԿԱ-ն։ «Դա մեր բնակչության մոտ 3 տոկոսն է։ Այժմ մենք ակնկալում ենք համաչափ թվով այցելություններ եգիպտական կողմից, իսկ դա բավական մեծ թիվ է՝ մոտ 3 մլն մարդ»,- ասել է Ապրեսյանը։ Սակայն, անդրադառնալով առկա տվյալներին, նա նշել է, որ Եգիպտոսից Հայաստան այցելությունների թիվը դեռ փոքր է, բայց հույս կա, որ վիզային ռեժիմի պարզեցման և այլ աշխատանքների շնորհիվ հոսքը կավելանա:

  • ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻ ՓՄՁ ՎԱՐԿԱՅԻՆ ՊՈՐՏՖԵԼԸ HԻՆԳ ՏԱՐՈՒՄ ԳՐԱՆՑԵԼ Է ԿՐԿՆԱԿԻ ԱՃ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2023-03-02 19:47
    1614

    Ամերիաբանկի փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) վարկային պորտֆելը 31.12.2022-ի դրությամբ կազմել է 163,6 մլրդ ՀՀ դրամ և վերջին հինգ տարվա կտրվածքով գրանցել է կրկնակի աճ։ Զգալի աճ է արձանագրել նաև Ամերիաբանկի ՓՄՁ հաճախորդների թիվը՝ 2018 թ.-ի համեմատ ավելանալով 6 անգամ, իսկ ՓՄՁ-ներին տրված վարկերի քանակն ավելացել է 5.5 անգամ:  

  • «ՇՆՉԻ» ՊԱՐՏՔ

    2023-02-24 16:31
    1589

    Հայաստանի ՀՆԱ-ն 2022 թվականի արդյունքներով, ըստ նախնական տվյալների, 2021 թվականի համեմատ գրանցել է 12,6% աճ։ Այսպիսի տվյալներ են հրապարակվել Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի կայքում, հաղորդում է ԱՌԿԱ-ն։ Հաշվետու ժամանակահատվածի արդյունքներով Հայաստանի ՀՆԱ-ի անվանական ծավալն ընթացիկ գներով կազմել է 8 տրլն 496 մլրդ 777.9 մլն դրամ: Մեկ շնչի հաշվարկով ՀՆԱ-ն շուկայական գներով կազմել է 2 861 735 դրամ, 6 569 դոլար և 6 210 եվրո։

  • Fitch Ratings-ը ԲԱՐՁՐԱՑՐԵԼ ԱՐԴՇԻՆԲԱՆԿԻ ՎԱՐԿԱՆԻՇԻ ՀԵՌԱՆԿԱՐԸ «ԴՐԱԿԱՆ»-Ի

    2023-02-22 19:38
    1269

    Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Արդշինբանկի արտարժույթով երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի վարկանիշը (Long-Term Issuer Default Rating) «B+» մակարդակում և բարձրացրել վարկանիշի հեռանկարը «Կայուն»-ից «Դրական»-ի։

  • HSBC ՀԱՅԱՍՏԱՆԸ` «ՇՈՒԿԱՅԻ ԱՌԱՋԱՏԱՐ» ԵՎ «ԼԱՎԱԳՈՒՅՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԲԱՆԿ» ԱՌևՏՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

    2023-02-20 12:17
    1322

    Հեղինակավոր «Euromoney» ամսագրի 2023թ.-ի հարցման արդյունքում «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ին (այսուհետ` HSBC Հայաստան/Բանկ) շնորհվել է երկու մրցանակ առևտրի ֆինանսավորման ոլորտում` «Շուկայի առաջատար» և «Լավագույն ծառայություններ մատուցող բանկ»:

  • ԱՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻ ՆՈՐ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ` ՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՎ ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐՈՎ

    2023-02-16 12:46
    1505

    Ամերիաբանկը շարունակում է ընդլայնել իր մասնաճյուղային ցանցը` ավելի մոտ լինելու իր հաճախորդներին հենց իրենց համայնքներում: Այս անգամ Բանկի նոր մասնաճյուղն իր դռներն է բացել Երևանի Ավան վարչական շրջանում: «Ավան»-ն Ամերիաբանկի թվով 25-րդ մասնաճյուղն է:

  • Ո՞ՒՄ ԷՐ ՈՒՂՂՎԱԾ «ՏՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՉԿԱՏԱՐԱԾ ՆԱԽԱՐԱՐԻ» ՄԵՍԻՋԸ

    2023-02-14 09:05
    1373

    Աուդիտորների պալատի նախագահ, տնտեսագետ Նաիրի Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է, որ նախարարի ու կառավարության խնդիրը ոչ թե հայտարարություններ անելն է, այլ կանխատեսումների հիման վրա որոշումներ կայացնելը։ Հայաստանում բենզինի ու դիզվառելիքի գների կանխատեսվող թանկացման մասին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հայտարարությունը զարմացրել է Աուդիտորների պալատի նախագահ, տնտեսագետ Նաիրի Սարգսյանին։

  • ԱՌԱՋԻՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. MYAMERIA-ՈՒՄ ԳՈՐԾԱՐԿՎԵԼ Է VISA CARD SUBSCRIPTION-Ը

    2023-02-09 19:17
    1374

    Ամերիաբանկի MyAmeria բջջային հավելվածում ավելացել է նոր գործառույթ` Visa Card Subscription, որն իր տեսակի մեջ առաջինն ու միակն է Հայաստանում: Այն հնարավորություն է տալիս MyAmeria օգտատերերին տեսնել այն արտասահմանյան հարթակները, որտեղ վերջին 13 ամսում որպես վճարման միջոց կցել են իրենց Visa քարտը:

  • ԱՐԵՎԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱ ՁԵՐ ԲԻԶՆԵՍԻ ՀԱՄԱՐ

    2023-02-09 11:23
    1172

    Կլիմայի փոփոխության պատճառներն ու հետևանքներն, ինչպես նաև այդ համատեքստում բիզնեսի դերն ու հնարավորությունները քննարկվեցին այսօր Երևանում կայացած համաժողովի ընթացքում, որը կազմակերպվել էր «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի (այսուհետ՝ HSBC Հայաստան) և ՎԶԵԲ-ի (EBRD) Հայաստանում կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագրի (այսուհետ՝ GEFF-ը Հայաստանում) համատեղ ջանքերով:

  • ՀԿԵ-Ի 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ԿԳԵՐԱԶԱՆՑԻ 2 ՄԼՐԴ ԴՐԱՄԸ

    2023-02-08 12:36
    1090

    «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում մեկնարկել են 2023 թվականի ներդրումային ծրագրի իրականացումը: Ընթացիկ տարում ենթակառուցվածքի և շարժակազմի տնտեսության զարգացման և պահպանման ծրագրերին նախատեսվում է հատկացնել 2 մլրդ 90 մլն դրամ: