«Ժողովուրդ». ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԵՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մամուլում լուր տարածվեց, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը գնացել է Ստեփան Դեմիրճյանի մոտ ու խնդրել, որ Երևանի ավագանու գալիք ընտրություններին մասնակցի վերջինիս գլխավորած ՀԺԿ ցուցակով, սակայն մերժում է ստացել: Մեզ փոխանցեցին, որ Մարությանի առաջադրումը ցանկանում են կազմակերպել հենց իշխանությունները, որպեսզի գոնե որոշակի մրցակցային ֆոն ստեղծեն Տիգրան Ավինյանի համար: