ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀԸ ՉՈՐՍ ՏԱՐՎԱ ՎԵՐԱՓՈԽՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ԱՌԱՋ ԴՌՆԵՐԸ ԲԱՑԵՑ ՆՈՐ ՀԱՅԵՑԱԿԱՐԳՈՎ
Հայաստանի ազգային պատկերասրահն ապրիլի 15-ին պաշտոնապես վերաբացվեց բոլորովին նոր տեսքով, բովանդակային նոր լուծումներով, նոր հնարավորություններով: Գեղանկարչության, գրաֆիկայի, քանդակի, դեկորատիվ-կիրառական արվեստի ութ հարկ՝ չորս տարվա վերափոխումից հետո: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մինչ բացման պաշտոնական արարողությունը ԶԼՄ ներկայացուցիչները հնարավորություն ունեցան շրջել ցուցասրահներում և կատաված աշխատանքի մասին զրուցել պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանի հետ։