Մովսես ՀԱԿՈԲՅԱՆ․ ԵՐԿՈՒ ՇԱԲԱԹԻՑ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԵՐԱՍԽՈՒՄ ԽՆԴԻՐԸ ԿԱՎԱՐՏԻ, ԵՎ ՄԵՆՔ ԷԼ ԿՄՈՌԱՆԱՆՔ
«Երասխում կրակում են, որովհետև Ադրբեջանի իշխանությունն այդ հատվածում իրականացնում է սահմանազատման գործընթաց, և երկու շաբաթվա ընթացքում Երասխում սահմանների փոփոխություն կլինի, այսինքն՝ Ադրբեջանն իր խնդիրները կկատարի, միգուցե նաև առանց կրակոցների»: Այս մասին 24 TV-ի եթերում ասել է գեներալ-գնդապետ, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը։