Последние новости

Ճնշում մամուլի վրա

Ո՜Վ Է ԽՈՍՈՒՄ…

2019-03-05 15:04
798

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հերքում է ԶԼՄ-ներում տպագրված տեղեկությունները, որոնց համաձայն ինքը հանձնարարել է հրահանգավորել դպրոցների տնօրեններին, որ չհրապարակեն տեղեկատվությունը վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հիմնադրամ դպրոցների կողմից փոխանցված ֆինանսական միջոցների մասին, հաղորդում է aysor.am-ը։ «Կատարյալ զրպարտություն, որի համար մարդիկ պետք է պատասխանատվության ենթարկվեն: Ու խնդրում եմ հետո չգրել, թե սա ճնշում է մամուլի վրա»,- Facebook-ի իր էջում գրել է նախարարը։