Последние новости

Պատրիարքի ընտրություններ

Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահից հետո Թուրքիայում սկսվելու է Պոլսո Հայոց 85-րդ պատրիարքի ընտրության գործընթացը

2019-03-09 12:27

Ստամբուլում 62 տարեկանում մահացել է Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը`՝վկայակոչելով թուրքական և Թուրքիայի հայկական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի տնօրեն Պետրոս Շիրինօղլուն։ Նա հայտնել է, որ Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի հոգեհանգստի տեղի ու ժամի վերաբերյալ տեղեկատվություն կտրամադրվի ավելի ուշ։