Последние новости

Տնտեսական արձանագրություն

ԻՆՉ Է ԹԱՔՆՎԱԾ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎՈՒՄ

2019-03-16 08:35

Որոշ ժամանակ առաջ «ԳԱ»-ն սկսեց տպագրել հոդվածաշար («Ով է մակաբուծում անցյալի հաշվին։ Եվ ինչի մասին է լռում թարմ վիճժողովածուն», «Վարչապետի կեղծավորությունը, կամ ինչի մասին է ճչում վիճակագրությունը»), հիմք ունենալով վերջերս լույս տեսած «Հայաստան. հիմնական զարգացումները 2007-2017 թվականներին» վիճակագրական ժողովածուն, որը, մասնավորապես, հերքում է տարածված և ներկայիս իշխանության կողմից ակտիվորեն մշակվող կարծիքը «կորսված տասնամյակի» մասին. իբր՝ նոր կառավարությունը ստիպված է ամեն ինչ գրեթե զրոյից սկսել։